Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն հաջորդ շաբաթ այս պաշտոնում իր առաջին այցով կմեկնի տարածաշրջան՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Բոնոն ծրագրում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր կայուն հանձնառությանը։ Այցի շրջանակներում նա կայցելի Բաքու, Երևան, ապա Թբիլիսի:
«Բոնոն հիմնվելու է պետքարտուղար Բլինկենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման վրա, որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ՝ փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովում։ Մենք, ինչպես ասացինք այդ եռակողմ ներգրավվածության ավարտին, մեզ ոգևորել են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ արդյունավետորեն ներգրավվելու խաղաղ գործընթացում»,- ասել է Փրայսը։
Նրա խոսքով՝ երեք քաղաքներում էլ Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն։