«Հրապարակը» գրում է, որ իշխանական աղբյուրները պնդում են Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու որոշման մասին: Ըստ թերթի՝ այժմ քննարկվում է պաշտոնյայի հետագա ճակատագրի ու նրան փոխարինողի անունը:
«Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ով պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է և լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար»,- գրում է թերթը։
Լրատվականի տվյալներով՝ չնայած մամուլում գրվեց, որ նախարարի թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն «այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց ինքն էլ տարածում է»: