ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և սահմանել բանակցությունների ուղղությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Միրզոյանը մարտի 3-ին և 4-ին աշխատանքային այցով կգտնվի Հնդկաստանում, որտեղ կմասնակցի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսական համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Այնտեղ նա որպես բանախոս կմասնակցի պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով գտնվում էր Ադրբեջանում։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։