ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է ադրբեջանցի դիվերսանտների հարձակումն Արցախի ոստիկանների վրա և նշել, որ տեղյակ է «միջադեպի» մասին:
Նա նշել է, որ հակամարտությունը չի կարող լինել ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։
«Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջն է, և ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները»,- շեշտել է Փրայսը:
Պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: