Ռուսաստանահայ լրագրող Արամ Գաբրիելյանովն, ով Հայաստան է ժամանել լրագրողական դասընթացներին դասախոսելու նպատակով օդանավակայանից չեն թողել Հանրապետություն։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշել է քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
«Պարզվել է, որ ինչ-որ խնդիրներ կան անձնագրի հետ, հետո ասել են մուտքի հետ խնդիր կա, մի երեք ժամ անց ասեցին, որ իր մուտքն արգելված է։ Նա այլ տոմս է գնել և հետ վերադարել»,-հայտնել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ Գաբրիելյանովն հավելյալ մանրամասներ կհայտնի տեղի ունեցածի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Ազգային ժողովի ղեկավարությունը հայտարարել է, որ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Հայաստանում անցանկալի անձ է հայտարարվել: RT հեռուստաալիքի և «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իրեն ևս արգելել են մուտք գործել Հայաստան: