Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին:
«Ադրբեջանը փորձում է դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը»,- ասել է նա՝ շեշտելով, որ խոսքն այնպիսի կազմակերպությունների մասին է, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը:
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն ակնկալում է, որ նման փորձերը կմերժվեն և բարեկամ արաբական երկրները չեն ներքաշվի կրոնական տարաձայնությունների դաշտ։
«Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»,-ընդգծել է է նա:
Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու պատրաստակամությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: