«Սպարտակի», «Կրասնոդարի» և «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող բրազիլացի ֆուտբոլիստ Արին հայտարարել է ապագայում Ռուսաստանում պատգամավոր դառնալու ցանկության մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ բազմիցս լրջորեն մտածել է այդ հեռանկարի մասին։ Արիի խոսքով՝ Բրազիլիայում իրեն հաճախ պատգամավոր են անվանում, քանի որ մասնակցում է բարեգործական նախագծի:
«Բրազիլիայում կա մի թաղամաս, որտեղ ես նախկինում ապրել եմ։ Այնտեղ ինձ բոլորը պատգամավոր են անվանում, որովհետև կա նախագիծ, որին ես մասնակցում եմ։ Ես օգնում եմ բոլոր կարիքավոր մարդկանց։ Ապագայում ես կքննարկեի Ռուսաստանում պատգամավոր դառնալու հնարավորությունը: Արդեն երկու անգամ մտածել եմ այդ մասին»,-ասել է Արին: