Սերժ Սարգսյանն ավելի լավ գիտեր մեր բանակի վիճակի մասին, թող ազնիվ լինի հանրության հետ։ Այս մասին «Հանրային« հ/ը-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Ըստ նրա՝ պատերազմի ավարտից հետո Երրորդ նախագահը լավ իմացել է զինված ուժերի վիճակի մասին։ «Հնեց ԶՈՒ ԳՇ պետի՝ Օնիկ Գասպարյանի հետ Սերժ Սարգսյանի առանձնազրույցի հետո եղել է Գասպարյանի հայտնի հյատրարությունը, որով նա փորձում էր ներքաղաքական դաշտում խնդիրներ ստեղծել», – նշեց նա։
Չախոյանը նշել է, որ 2018-2020 թվականներին գրեթե այնքան սպառազինություն է ձեռք բերվել, որքան Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում։ «Բայց այդ ամենի էֆֆեկտիվությունը տեսանք», – նշել է նա։
Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, որ որոշ զենքեր այդպես էլ չեն օգտագործվել, Չախոյանը նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ հրթիռներն անորակ են եղել։ «Դրանք այն տեսակներից են, որոնց որոնց վրա եղած էլեկտրական սխեամեները հանել էին, որոնց վրա եղել է ոսկի, որ վաճառեն։ Իր կառավարման տարիներին եղել են նման դեպքեր», – հայտարարեց կառարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարգսյանը մեկնաբանելով 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները նշել էր.«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմատեխնիկա և ռազմամթերք պատերազմն այսպես չավարտելու համար։ Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-հայտարարել է նախկին նախագահը։