Իրանի արտգործնախարարությունը հաստատել է Հայաստանում հանրապետության նոր դեսպանի առաջիկա նշանակումը։ «Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կգործուղվի Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ որպես Իրանի նոր դեսպան»,- ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին առաջիկա նշանակման մասին։ «Իրանը շուտով Հայաստանում նոր դեսպան կնշանակի, դա կլինի Մեհդի Սոբհանին»,- մարտի 30-ին հաղորդել էր ԻՍՆԱ-ն։
Հայաստանում Իրանի ներկայիս դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պաշտոնավարում է 2020 թվականի փետրվարից։