ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊԵտա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել այսօր տեղի ունեցած միջադեպից։
«Այսօր ԱԺ-ում ընթանում էր Պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նիստը, որն ինչ-որ պահի խաթարվեց, պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել։ Ես զգուշացրեցի Արծվիկ Մինասյանին՝ հետ վերադառնալ բովանդակային քննարկման փուլ։ Իմ իրավաչափ պահանջին ի պատասխան Մհեր Սահակյանը պատասխանել է, որ չեք կարող մեր վրա ձայն բարձրացնել»,-հայտարարել է Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ որոշակի խոսքից հետո Սահակյաննը մոտեցել և առանց որև բան ասելու հարվածել է իրեն։ «Դրանից հետո փախուստի դիմեց»,-նշեց Վարդանյանը։
Նա հերքել է տեղեկությունները, թե ինքն է մոտեցել ընդդիմադիր պատգամավորին և սադրել։ «Ես եղել եմ այն պատգամավորը, որ մշտապես փորձել է կոմպրոմիսի բերել ԱԺ աշխատանքները։ Այս անգամ այդ միջադեպը տևել է մեկ րեպե, և ես կատարել եմ իմ իրավաչափ գործողությունները, հետևել եմ նիստի բնականոն ընթացքին»,-հայտնեց նա։
Ըստ պատգամավորի՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում կպարզվի, թե ինչի արդյունքում է եղել վնասվածքը։
«Ես բացարձակպես որևէ կերպ չեմ միջամտելու իրավապահ մարմինների գործողություններին, և քրեաիրավական գնահատական չեմ տա, քաղաքական գնահատական պետք է «Հայաստան» դաշինքը տա»,-հայտարարել է պատգամավորը։
ԱԺ ընդդիամդիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին է մանրամասներ է ներկայացրել միջադեպից։
«ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը սկսեց ձայնը բարձրացնել, որին արձագանքելով Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգոռա, որից հետո մի պահ դադար տալուց հետո Վարդանյանը պատասխանեց, թե լավ եմ անում, ում վրա ուզեմ կգոռամ, երբ ուզեմ կգոռամ։ Վարդանյանը տեղից դուրս ելավ և քայլ արեց դեպի Մհերը։ Ես փորձեցի հանգստացնել Վարդանյանին, բայց չէր հանգստանում։ Նա մի շարք պատգամավորների օգնականներ վազում էին դեպի մեր խմբակցությունը, ես փորձում էի կանգնեցնել, որ ավելի չլարվի իրավիճակը»,-հայտարարեց Մինասյանը։
Մինասյանը մանրամասներ է ներկայացրել Սահակյանի ձերբակալման կապակցությամբ։ «Ալեն Սիմոնյանը եկավ խմբակցություն և անհավասարակշիռ պահվածքով սկսեց հրահրել նոր կոնֆլիկտ, ինչին հետևեց ոստիկանության բիրտ գործողությունները Մհեր Սահակյանի նկատմամբ և ֆրակցիայից բռնի կերպով դուրս հանեցին նրան»,-հայտնեց նա։
Ըստ Մինասյանի՝ այս միջադեպը ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավորներին նախկինում դրսևորած վարքն է եղել։
Նշենք, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ այսօր՝ մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը։
Սահակյանը ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող։