ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած ՄԻՊ թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությանը։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Անահիտ Մանասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միասնական ներկայացված թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ 1 պատգամավոր:
ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը փետրվարին հրաժարական տվեց։ Նա պաշտոնավարել է մեկ տարի։ ՄԻՊ պաշտոնում նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին՝ Արման Թաթոյանի աշխատանքից ազատվելուց հետո։