Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկեր Իցհակ Հերցոգի հետ, որի ընթացքում հայտարարել է Գազայի հատվածում լարվածության աճի անթույլատրելիության մասին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի անվտանգության ուժերի հարձակումը Ալ-Աքսա մզկիթի վրա, հարձակումը Քիբլա մզկիթի վրա և կոշտ միջամտությունը սուրբ վայրերում գտնվողների դեմ: Նախագահ Էրդողանն ասել է, որ այս զգայուն ժամանակահատվածում, երբ Ռամադան ամիսը համընկնում է Պասեքի հետ, անհնար է թույլ տալ լարվածության հետագա սրում, որը տարածվել է Գազայի և Լիբանանի վրա»,- ասված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ռազմական գերատեսչությանը հանձնարարել էր հատկացնել բանակ և ռազմական ռեսուրսներ՝ ուժեղացնելու ոստիկանությունը հարձակումների և հրեական պետության ընդհանուր անվտանգության իրավիճակի ֆոնին: