Ռուս սահմանապահները, որոնք գտնվել են Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի գոտում, անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և միջոցներ ձեռնարկել դեէսկալացիայի համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական զինուժի հայկական դիրքերի գնդակոծությունը։
Զախարովայի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, հաստատում է Բաքվի և Երևանի կողմից զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի մի շարք։