Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիներին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը դեռ չի այցելել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա հայտնեց, որ հանձնառության շրջանակում է անհապաղ նրանց այցելելը, ինչն այժմ քննարկվում է ՀՀ պետական իշխանությունների հետ: Իսկ երկու ադրբեջանցիների ընտանիքների հետ Կարմիր Խաչը կապ հաստատել է, ասաց Ամատունին:
Մեր հարցին, թե երբ են Ադրբեջանում այցելել պահվող հայ գերիներին, Ամատունին պատասխանեց՝ ապրիլին:
Նշենք, որ հայ գերիներին այցելելու ընթացակարգը Բաքվում եղել է ըստ ամենանգամյա պլանի: