Նախօրեից Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։
Hraparak.am-ը ՔՊ-ական պատգամավորից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական Աղազարյանն ասել է,որ հավանաբար իր էջը կոտրել են, հավելել է, որ ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը. «Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են, հարցնում են, թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»,- ասել է Աղազարյանը։ Կայքի հարցին՝ ով կարող էր իր էջից օգտվել, Աղազարյանը նշել է, որ տեղյակ չէ։