Առայժմ Ադրբեջանի դեմ պատժամիջոց չունենք, իսկ ապագայում ինչ կանենք՝ չեմ կարող ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելիս:
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին ԱՄՆ-ն հայտնել է մտահոգություն, քանի որ դա խաթարում է խաղաության գործընթացին:
«Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ և պատրաստ ենք աջակցելու խաղաղության գործընթացին: Ցանկացած սադրիչ գործողություն և բռնության փորձ խաթարում է խաղաղության գործընթացին»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե այս պահին Ադրբեջանի գործողությունները հնարավոր չէ՞ ցեղասպանություն անվանել, դեսպան Քվինն ասաց՝ ձեռնպահ կմնա նման որակումներից:
Մանրամասները՝ տեսանյութում: