Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանրային լսումներ անցկացնել 2020 թվականի Արցախյան պատերազմի վերաբերյալ։ Միաժամանակ նա բացառել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմը ներկա ձևաչափով հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։
ՊՆ նախկին ղեկավարը հաստատել է պատասխանատվություն կրելու իր պատրաստակամությունը։ Տոնոյանը, սակայն, կասկած է հայտնել, որ ինքը կկարողանա ամբողջական տեղեկատվություն տրամադրել առաջարկվող ձևաչափով, «քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից հետո ընկած ժամանակահատվածի վերաբերյալ տվյալներ չունի», քանզի այլևս չի աշխատել ՊՆ-ում։ Նա նաև հիշեցրել է, որ այն ժամանակ կալանքի տակ էր մոտ 1 տարի 7 ամիս ժամկետով։
Տոնոյանը մատնանշել է նաև անկախ փորձագետների և ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը հանձնաժողովի նիստերին, ինչը, նրա կարծիքով, «կասկածի տակ է դնում կառույցի անաչառությունը»։ «Դա նաև պարարտ հող է շարունակական քաղաքական շահարկումների և զրպարտությունների համար»,- ավելացրել է նա:
ՊՆ նախկին պաշտոնյան կողմնակալ է անվանել հանձնաժողովի ղեկավարին, որը «նրա հասցեին անպատասխանատու հայտարարություններ է արել»։
Տոնոյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Նա և մի շարք զինվորականներ մեղադրվել են ոչ պիտանի ինքնաթիռների հրթիռների գնման և 4,6 միլիոն դոլարի յուրացման մեջ: