ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր տեղական ժամանակով ժամը 9:45-ին (Երևանի ժամանակով 17:45-ին) կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Կողմերը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել է, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։