Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հումանիտար հետեւանքներին։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր Բլինքենի հանդիպման մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Նշվում էր, որ կողմերը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։