Նախնական պայմանավորվածություն կա և, ըստ այդ պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են նաև Մոսկվայում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու հանդիպումն առաջինը հենց Վաշինգտոնում անցկացվեց։
Եղոյանը նշեց, որ երկու գործընթացները միմյանց չեն հակասում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կա։
Ավելի վաղ Մարիան Զախարովան ճեպարզրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հանդիպել։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։