Վաշինգտոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում և արդյոք սեղանին դրված է որևէ փաստոթուղթ, որը քննարկվում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
Վարչապետն ասաց, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ ներկայացրել է: «Սեղանին կա փաստաթուղթ: Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, քանի որ այդ մասին ասել եմ հրապարակային: Թեզերի մասին ասել եմ, մանրամասների մասով կարող եք Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ և կարող եք մեր ռեակցիաներին ծանոթանալ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ եթե պարզվի թուղթ կա սեղանին և վերջին մտածումներն են ստորագրելու, դա լավ նորություն կլինի: «Քանի որ այնտեղ բանակցություններ են գնում՝ որևէ պոզիտիվ, նեգատիվ մեկանաբնություն չեմ տա, դրանք կազդեն բանակցությունների վրա: Ես ասել եմ մեր բանակցող թիմին՝ հիշեք այն թուղթը, որը դուք եք բանակցում՝ ես եմ ստորագրելու և բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակում և հրապարակային արտահայտված կարծիքների շրջնակներում»,- ասաց նա և նշեց, որ բանակցություններում նոր կոմպոնենտներ էլ կարող են ի հայտ գալ, քանի որ բանակցությունները կենդանի պրոցես են:
Վարչապետը նշեց նաև, որ Ռուբեն Ռուբրինյանը գնացել է Վաշինգտոն իր քաղաքական որոշմամբ: Ինչ վերաբերում է թուրք բառից վիրավորվելուն, ապա վարչապետն ասաց, որ չի վրավորվում: «Չեմ կարծում, որ ասում են թուրք՝ պետք է վիրավորվես, ինչպես ասում են շվեդ կամ գերմանացի, կամ ռուս, կամ մեկին ասում են հայ, ինչո՞ւ պետք է վիրավորվի, դա էլ կուլտուրայի հարց է»,- ասաց նա և նկատեց, որ թուրք գիտնականններ կան, որոնք Հայոց ցեղասպանության մասին են գրել և թուրքեր կան, որ այլ տեսակետներ ունեն:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։