Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, քանի որ եթե մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, իրենք էլ մերը չեն ճանաչում, ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մենք առավոտից երեկո քնում, արթնանում ենք ու մտածում՝ ինչպե՞ս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դավաճանաբար ճանաչենք, մեր դարդը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ պետական շահը պետք է դրվի առաջին տողի վրա:
Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանն Արևմուտքից ոչ մի առաջարկ չի ստացել, Ռուսաստանից ստացել են, ռուսական առաջարկներն ընդունել:
Վարչապետի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներով տարածքային ամբողջականության սկզբունքը Հայաստանի Հանրապետությունն ընդունել է։ «Հիմա էլ ասում են՝ ինքնորոշումը: Այդ թեմաներն անընդհատ քննարկվել են»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մեծ աղմուկ է բարձացվում այնտեղ, որտեղ դետալների մասին խոսակցություն չի գնում, սակայն էությունը մանրամասների մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում։