Սպիտակ տունն անդրադարձել է Միրզոյան-Բայրամով բանակցություններին։
«Մենք ողջունում ենք բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը և կոչ ենք անում շարունակել երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացահայտման բանալին»,-Twitter-ում գրել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մինչ այդ Միրզոյանն ու Բայրամովը եռակողմ բանակցություններ էին վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 2-ին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ավելի ուշ կմեկնաբանեն իրենց հանդիպման արդյունքները։ Այս օրերին հանդիպումները դեռ շարունակվում են։