Խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագիծ կա։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մինչ այդ Միրզոյանն ու Բայրամովը եռակողմ բանակցություններ էին վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 2-ին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ավելի ուշ կմեկնաբանեն իրենց հանդիպման արդյունքները։ Այսօր հանդիպումները դեռ կշարունակվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։