ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան հրավիրելու որոշումը դյուրին չէր: Այն անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, ավելին՝ կարող է նոր մարտահրավերներ առաջացնել: Մյուս կողմից էլ՝ կարևոր է պահպանել միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանում, որը հիմա ամբողջությամբ կենտրոնացած է Ուկրիանիայի վրա: Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թե սեփական փորձից ելնելով ինչ դրական և բացասական հանգամանաքներ է տեսնում ԵՄ-ի հետ համագործակցության մեջ:
«Հայաստանը շատ նուրբ իրավիճակում է: Հայաստանի հետ կապված բազմաթիվ կասկածներ կան: Մասնավորապես՝ շատերը մտածում են, որ մենք վարում ենք ռուսամետ քաղաքականությունը, որոշներն էլ կարծում են, թե վարում ենք արևմտամետ քաղաքականություն: Մեր որոշ հարևաններ այդ մասով լոբբինգ են իրականացնում: Գնում են Արևմուտք և ասում, որ մենք Ռուսաստանի սերտ դաշնակիցն ենք և հավելում, որ ցանկացած բան, որն արվում է Ռուսաստանի դեմ, պետք է արվի նաև Հայաստանի դեմ: Հաջորդ օրն էլ թռչում են Մոսկվա և ասում, որ Հայաստանի վարչապետը սերտորոեն համագործակցում է ԵՄ-ի հետ, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ է իրագործում և այլն: Ասում են, որ Հայաստանի վարչապետը երկիրը շեղում է Արևելքից դեպի Արևմուտք: Սա, իհարկե, որոշակի հնարավորություններ է ստեղծում ագրեսիվ քաղաքականությունների համար՝ մեր հարևանների կողմից ընդդեմ Հայաստանի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հստակ նշեց, որ այս ամենը ՀՀ իշխանության համար խոչընդոտ չէ: Հայաստանը, իհարկե, շատ թափանցիկ է գործում և պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia...