Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերման ուղղությամբ, և վերջնական համաձայնությունը «մոտ է», ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո:
«Երկու կողմերը քննարկել են մի քանի շատ բարդ հարցեր, և նրանք շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», – ասել է նա։ Ըստ պետքարտուղարի՝ «բանակցությունների տեմպերը և այն հիմքը, որը դրել են գործընկերները, ցույց են տալիս, որ իսկապես համաձայնության հասնելուն մոտ են»։
«Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է՝ շարունակելու օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը, և ինչպես ասացի, մենք շատ մոտ ենք դրան»,- նշել է Բլինքենը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում մեկնարկել էին մայիսի 1-ին։