Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մարտին 15 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել ամերիկյան Internews Network կազմակերպության հետ՝ Հայաստանում Մեդիա Ծրագիրն իրականացնելու համար։ Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինն ասել է մայիսի 4-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի լրատվական ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Միջոցները կուղղվեն մեդիա ոլորտի զարգացմամբ զբաղվող տեղական հասարակական կազմակերպությունների՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի միջազգային խմբի և Zinc Network-ի հետ աշխատելու համար։
ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության վարչությունն իր հերթին հայտարարեց 2,3 մլն դոլարի ներդրման մասին, որը նախատեսված է Հայաստանում լրագրողական փորձի փոխանակման և լրագրության կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորման ծրագրերի համար։ Ծրագրերը նախատեսված են պրոֆեսիոնալ լրագրողների և ուսանողների համար. Հայաստանի բուհերից մեկում կստեղծվի լրագրողական հմտությունների կենտրոն։