Թուրքիան զիջումների է գնացել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Անկարան այս քայլերն արել է՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Բայց նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկեղծ չեն… Մենք չենք ընդունում մեր օսմանյան փաշաներին և ադրբեջանցի եղբայրներին սպանած անձանց հուշարձանի կանգնեցումը»,- ասել է արտգործնախարարը։
Նախարարը հավելեց, որ թուրքական կողմը հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին և այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։