«Նեմեսիս»-ի հուշարձանը ՀՀ ներքին հարցն է, որին որևէ մեկն իրավունք չունի խառնվել։ Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին՝ հայտարարելով, որ այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ, ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը։
Մանրամասները՝ տեսանյութում։