Ռուսաստանն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այդ ջանքերը պետք է նպաստեն եռակողմ հայտարարությունների իրականացմանը։ Մոսկվան ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի գործընթացն առաջ շարժվի։ Էսկալացիան կասեցնելու և կողմերի կողմից բոլոր ժողովուրդների շահերից ելնելով համաձայնության հասնելու երաշխիքները հենց նշվածի համատեքստում ենք դիտարկում»,-ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։