Բրյուսելում սպասվելիք եռակողմ հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այն, որ բանակցություններն այսպիսի ինտեսնիվությամբ են շարունակվում, արդեն լավ նշան է»,-ասաց նա՝ դրական գնահատելով այս փուլում տեղի ունեցող բանակցությունները։
«Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի վերաբերյալ Թուրքիայից հնչող արձագանքների մասի խոսելով՝ նա նշել է, որ այդ երկրում ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ հենց այդ դիտանկյունից պետք է նայել։
«Ցավալի է, որ մինչ օրս այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին՝ հայտարարելով, որ այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը։
Մանրամասները՝ տեսանյութում։