Այսօրվա իշխանությունները չունեն պատկերացում, թե ինչպես են ուզում լուծելու ստեծված խնդիրը։ Ամենամեծ սխալը, որ պատերազմից հետո արել են՝ նրանք հրաժարվեցին բավականին իրատեսական մի վիճակից, որն էր՝ փորձել առկախել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։
Ըստ Լևոն Զուրաբյանի դա իրատեսական կլիներ, սակայն Հայաստանն ընտրեց լրիվ ուրիշ ուղի և իջեցրեց իրենց ձևակերպմամբ Արցախի նշաձողը և գնաց միակողմանի, անհիմն զիջումների։
Մանրամասները՝ տեսանյութում։