Ռուսաստանի Դաշության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 10-ին կայցելի Մոսկվա։ Երկօրյա այցի շրջանակներում ինքը կմասնակցի Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա Թուրքիա-սիրիական հարաբերությունների կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում քաղաքական կարգավորման խթանման, ինչպես նաև փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։