Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ալիևը մայիսի 14-ին Բրյուսելում կմասնակցի Փաշինյանի և Միշելի հետ եռակողմ հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Քիշնևում Շոլցի և Մակրոնի մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա»,-հայտարարել են ԱԳՆ-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնեն։