ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։
Պատվիրակության կազմում են լինելու նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։
«Հայկական պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում է լինելու 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ապահովի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: