Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը
Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Ավելի ուշ տեղի է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը՝ Շառլ Միշն ու Ալիևը, գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջան միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ բրյուսելյան ձևաչափի վերսկսման կապակցությամբ: