Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մոտ չորս ժամ տևած հանդիպումը։
Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ այն մեկնարկել էր 15։00-ին։
Հանդիպումից մանրամասներ դեռևս հայտնի չեն, հաղորդագրություն ավելի ուշ կլինի։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան էլ Ալիև-Միշել հանդիպում էր տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: