Եկեղեցին պետությունից բարձր լինել չի կարող, Պարզ լիճ լճի մոտ խճուղավազքի մասնակից դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին հարցին։
«Չկա ավելի վտանգավոր բան, քան պետության միաձուլումը եկեղեցու հետ։ Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր գործով»,- հավելել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն օրինական՝ Հայաստանի սահմանադրության և օրենսդրության շրջանակներում։
«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ապա նրան ոչինչ չի խանգարում կուսակցություն ստեղծելու համար։ Կարծում եմ՝ ավելի ազնիվ կլինի ընտրողների նկատմամբ, և նրանք նույն հարթության վրա կլինեն այլ քաղաքական հակառակորդների հետ»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ցանկանում է, որ իր կարիքների համար օգտագործվող ապրանքները, օրինակ՝ նույն պարաֆինը, մաքսազերծման գործընթաց չանցնեն ու բարեգործական ճանաչվեն։
«Այստեղ մենք լուրջ հիմնարար խնդիրներ ենք տեսնում։ Եթե պարաֆինը մաքսազերծվում է բարեգործական ծրագրի շրջանակներում, ապա եկեղեցական մոմերը նույնպես պետք է անվճար լինեն»,- ընդգծել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ օրենքով բարեգործական ապրանքներից եկամուտ ստանալ չի կարելի։
Վարչապետը նաև հավելել է, որ եկեղեցին մոմերի վաճառքից կարող է հարկեր վճարել պետբյուջե։ «վճարված հարկերը, դեռ մի բան էլ ավելի, հետ վճարվի եկեղեցուն»,- եզրափակել է Փաշինյանը։
Նախատոնական շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում 2024-ի վերջին շաբաթվա՝ դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Այս շաբաթ դուք...