Խոսելով Արագածի և Արարատի մասին, խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին, Արագած լեռը ՀՀ-ում է, Արարարտը՝ ՀՀ տարածքում թե չէ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
Նա նկատեց, որ երբ երեխաների հետ հանդիպում է և տարբեր առարկաների վերաբերյալ հարցեր են լինում, հարցնում է, թե ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատն ասում են՝ Արարատը:
«Հակառակող կողմից Թուրքիայում նայում և ասում են, որ դա Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքն է: Հիմա Հայաստանում այդ երեխաները որտեղի՞ց են ստանում այդ ինֆորմացիան, ստանում են դպրոցներում, այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում:
Ասում են՝ լավ, եթե այս երեխեքն ասում են ամենաբարձր սարն Արարատն է, դա նշանակում է, որ ՀՀ-ն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Եթե ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ինչո՞ւ մենք նպաստենք, աջակցենք կամ նույնիսկ չնկատելու տանք, որ ՀՀ-ն զարգանա: Ընդհակառակը, եթե նրանք մեզանից տարածքային պահանջներ ունեն, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց ոչնչացնենք և հիմա հարց, ՀՀ ամենաբարձր սարը ո՞րն է ՝ Արագածը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ սա է այն քաղաքականությունը, որը ՀՀ-ի զարգանալու հնարավորություն կտա: «Մյուսքաղաքականությունները Հայաստանին իր պատմական բոլորիս հայտնի ցիկլի մեջ են դնելու, որի վերջում կայսրությունների փլուզման կոնսոլիդացիաների շրջանում պետություն ստեղծել-կորցնելն է, շատ դեպքերում՝ նույնիսկ սեփական կամքից անկախ»,- ասաց նա և կրկնեց, որ ՀՀ-ում ամենաբարձր լեռն Արագածն է, և սա փաստ է:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Փաշինյանն ասաց, որ հրապարակումներից ամբողջական եզրակացություններ կարող ենք կազմել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվրախորհրդարանն Ադրբեջանին դատապարտող բանաձևով կոչ է արել ազատել հայ գերիներին
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիների այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։ «Եվրոպական...