Արցախի գործընկերներից ավելի կոշտ արձագանք էի ակնկալում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը։
«Ես շատ ավելի հասցեական, շատ ավելի կոնկրետ գնահատականներ էի ակնկալում Փաշինյանի գործունեությանը, բայց յուրաքանչյուր մարմին ինքն է որոշում»,-ասաց նա։
Մայիսի 22-ին Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն՝ Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ անելով դատապարտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և սատար կանգնել արցախահայությանը։
Մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքի 29,8 հազար քառ. կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է, Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները»։ Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն ԼՂ հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։