ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանեց Հայաստանի Հանրապետություն մեկ տոննա կոկաին տեսակի թմրանյութ տեղափոխելու դեպքը: Նրա խոսքով՝ այդ գործով ԱԱԾ-ն ունի առաջին ձերբակալվածը:
«Կոկաինի ներկրման հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ»,- ասաց վարչապետը՝ հավելեով, որ չի ցանկանում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:
Վարչապետն ասաց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել և դրանում կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ:
«ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսոում է հանցավոր խումբ, բայց չի նախատեսում կուսակցական պատկանելություն. եթե պարզվի որը մեկը ՀՀԿ անդամ է, մենք պետք է Հանրապետականներին կուսակցական նախագահի գլխավորությամբ ձերբակալե՞նք, կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ և անհավատներ»,- նշեց նա:
«Որևէ մեկի կուսակցականպատկանելիությունը ո՛չ հօգուտ, ո՛չ ընդդեմ չի կարող աշխատել, ամեն կուսակցությունում էլ կարող են լինեն մարդիկ, ովքեր պարզվի՝ այդքան էլ նվիրված չեն գաղափարներին»,- ասաց նա՝ կատակելով. «Կամ էլ նվիրված են»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք, ցավոք, չենք կարող մտածել, որ թմրանյութերի շրջքանառության ծավալները նվազում են, իսկ ՀՀ-ն բարեբախտաբար կամ դժբախտաբար Մարս մոլորակի վրա չի, առանձին վերցրած գլոբուսի վրա չենք ապրում: Վարչապետը նշեց նաև, որ հստակ խնդիրներ է դրել իրավապահների առաջ, կոնկրետ ժամկետ սահմանել՝ կապված թմրամիջջոցների ապօրինի շրջանառության հետ:
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Էկվադորից մեկ տոննա կոկաինի մաքսանենգության սխեման: Խոսքը 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաինի մասին է. «Հայկական միրգ ներկրող ընկերության կողմից պատվիրված թմրամիջոցների բեռը երկիր է ժամանել Էկվադորից՝ տարանցիկ ճանապարհով Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով»,- մանրամասնում է գերատեսչությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում: