Իրականում շուրջ 50 տենտեսվարող նախնական հաշվարկով այս պահին դեպի սեփական դաշտեր գնալու հնարավորոթյուն չունի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Armenia Today-ի հարցի պատասխան ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկայնաը:
Նրա խոսքով՝ հիմա հաշվարկների մեջ են, իսկ իրականում շատ բարդ է հաշվելը: «Խոսքը վերաբերում է ոչ միայն ներխուժմանը, այլ նաև բոլորս ենք հասկանում, որ իրենց դիմաց մենք ունենք տարբեր ինժեներական աշխատանքներ և տեղակայումներ»,- պարզաբանեց նա:
Մարզպետի խոսքով՝ երբ որ կվերջանա տեղակայումների գործընթացը, և համապատասխան գերատեսչությունները կֆիքսեն դրանց անհասանելիությունը, թե՛ չիրացված հողերի փոխհատուցման գործընթացի, թե՛ աջակցման այլ գործընթացների սկզիբ կդրվի, որպեսզի կարողանան իրենց գյուղատնտեսական աշխատանքը շարունակել այլ հողատեսքերի վրա: