Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ու շարունակի այն քաղաքականությունը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ։
«Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականի քարտեզին, ինչո՞ւ հենց 1975, այլ ոչ թե, ասենք, 1920-ականների, երբ ԱԼ լճերը ՀՀ տարածք էին ու հետո հանձնվեցին Ադրբեջանին, ընթացքում էլի տարածքներ են զիջվել, դա հասկանալի չէ, չնայած հասկանալի է՝ Ադրբեջանն այդպես է ուզում, այդպես է անում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ 1975 թվականի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհն անցնում էր Հայաստանի տարածքով` 100 տոկոսով, և եթե 1975 թիվն են հիմք ընդունում, ինչո՞ւ տարածքը զիջեցին Ադրբեջանին, եթե սահմանազատում տեղի չէր ունեցել:
Խաչատրյանն ասաց, թե եթե ուզում են ՀՀ փաստացի տարածքից ինչ-որ բան զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով՝ ՀՀ օրենսդրության համապատասխան, քանի որ ժամանակին այնտեղ մարդիկ են ապրել, որոնք կորցրել են իրենց տարածքը: Մարդիկ այնտեղ տուն են ստացել, հարկ վճարել, ընտրությունների մասնակցել: փաստացի ՀՀ-ն իր գերիշխանությունը տարածել է այդ տարածքի վրա: