Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային հաղորդակցությունների աշխատանքային խմբի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը, հայտնել է «Ռիա Նովոստի»-ն:
«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՌԴ վարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասաց նա։
Ավելի վաղ փոխվարչապետերի հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։