Թուրքիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորումը և հաջորդ շաբաթ նոր հանդիպման ժամկետը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարճ զրույցներ են ունեցել։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել վերընտրված նախագահի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թուրքիայի նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո Էրդողանը փոխել է կառավարության ողջ կազմը և նոր նախարարներ նշանակել։