Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբեթովը, հայտնել է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցառումները։
Բացի այդ, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Նեմնիկ» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկման մարմինների ուժերի ու միջոցների կազմավորման և այլ փաստաթղթերի քննարկում։