ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Սոչի, Armenia Today-ին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ Փաշինյանը մեկնում է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա տեղի էր ունեցել մայիսի 25-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել էին տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր։
ԵԱՏՄ նիստից առաջ կայացել էր նաև ՌԴ նախագահ-ՀՀ վարչապետ հանդիպումը, որի ընթացքում Փաշինյանը խոսել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին և ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։