Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արգելել է աշխատակիցներին մեկնել Հայաստանի մի շարք մարզեր և Լեռնային Ղարաբաղ, ասվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է մեկնել հետևյալ վայրեր.
– ՀՀ Տավուշի մարզ Վարագավանից արևելք՝ Մ37 ճանապարհով
-ՀՀ Տավուշի մարզ Նավուրից արևելք՝ Մ36 ճանապարհով
– Հայաստանի Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք
– ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրվում է, կանգառներն արգելված են
– Ուղևորություններ դեպի Ջերմուկ, ՀՀ Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Մ42 և Մ43 ճանապարհներով.
– Հայաստանի Սյունիքի մարզ
– Լեռնային Ղարաբաղ մեկնելը դեռևս արգելված է։
ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել շարունակել զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ճանապարհորդություններից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ իրավիճակների ծառայություններ մատուցել իր քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է, ավելացրել են դիվանագիտական առաքելությունը։