Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր ժամկետ կսահմանի, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են իրենց խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ անմիջական երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման բանալին է։ Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է: Ցավոք, նախատեսված հանդիպումը 100 տոկոսով չկայացավ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Մենք անհամբեր սպասում ենք շուտով նոր ամսաթիվ նշանակելուն»,- ասել է նա:
Հունիսի 5-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։