ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, ArmeniaToday-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետի օգնական Անի Բաբայանը։
Նշվում է, որ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: